HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օծանելիքի և շպարման պարագաներ են գողացել

Այսօր, ժամը 02.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, գողություն կատարելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել «Ույուտ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1952 թ. ծնված Վրեժ Հ.-ին և ուղևոր, 1950 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որի մոտ եղած պարկի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի օծանելիքներ և շպարման պարագաներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչ Ա.-ն, ապակին կոտրելու միջոցով, նշված ապրանքները գողացել է Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, 1977 թ. ծնված Մհեր Կ.-ին պատկանող առևտրի կրպակից: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին,-հայտնում է ոտիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter