HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախը` խարդախին

Հունվարի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էստացվել, որ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ դատապարտյալ, 1964 թ. ծնված Էդիկ Պետրոսյանը (ՀՀ քր. օր.-ի 178 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, կալանքի սկիզբը` 2007 թ. հունիսի 5-ից) դիմում է ներկայացրել հիմնարկության ադմինիստրացիային, որ նույն հիմնարկության դատապարտյալ, 1969 թ. ծնված Վարդան Գևորգյանը (ՀՀ քր. օր.-ի 178 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատապարտվել Է 8 տարի 9 ամիս ազատազրկման, կալանքի սկիզբը` 2007 թ. նոյեմբերի 19-ից), վստահությունը չարաշահելու միջոցով, պարտքերը վերացնելու և ներում ստանալու պատրվակով, խարդախությամբ իրենից հափշտակել Է 155.000 դրամ ու մոտ 150.000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժին,-հայտնում է ոտիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter