Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Այսօր հրատապ հրավիրված ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր առողջական խնդիրների պատճառով: Ավելի վաղ Գ. Մգալոբլիշվիլու մոտ հայտնաբերվել են երիկամների հետ կապված որոշ խնդիրներ, ինչի պատճառով վարչապետը մի քանի անգամ մեկնել է Գերմանիա:
Ճեպազրույցի ընթացքում Գ. Մգալոբլիշվիլին ասել է, որ Վրաստանի նախագահին իր պաշտոնի համար պատրաստվում է առաջարկել այժմյան ֆինանսների նախարար Նիկա Գիլաուրու թեկնածությունը: Այս տեղեկության մասին լուրեր պտտվում են արդեն վաղուց, սակայն պաշտոնական մակարդակով տեղեկությունը չի հաստատվել,-հայտնում է «Գրուզիա Online» պարբերականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել