HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական ճգնաժամը չի խոչընդոտելու Գյումրիի բնակարանաշինությանը

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցության ընթացքում առանցքային թեմաներն են եղել մեկնարկող բնակարանաշիությունը, մարզի համայնքների սեփական եկամուտների ոչ արդյունավետ հավաքագրում, եւ մի շարք մշակութային հաստատությունների ապագա ճակատագիրը: Ինչպես հայտնում է «Գալա» հեռուստաընկերությունը, Շիրակի մարզպետարանում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անցկացրած աշխատանքային փակ խորհրդակցության ընթացքում քննարկվող թեմաները հիմնականում վերաբերել են 2009թ-ի պետբյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը, այդ թվում բնակարանաշինության ծրագրերի: 2009-2013թթ. Գյումրիում նախատեսված է 3000 բնակարան կառուցել: Հունվարի 9-ին հայտնի է դարձել շինարարությունն իրականացնող ընկերությունը, այժմ քաղաքաշինության նախարարությունը հանձնարարական է ստացել պարզելու, թե կոնկրետ ժամանակահատվածում տվյալ ընկերությունը քանի բնակարան կհանձնի: Այն մտավախություն, որ միջազգային տնտեսական ճգնաժամը կարող էր խոչընդոտել բնակարանաշինությանը, գործադիր մարմնի ներկայացուցիչները բացառեցին: Ըստ քաղաքաշինության փոխնախարարի` անօթեւանությունը նվազագույնի հասցնելու համար միաժամանակ կշարունակի գործել նաեւ ԲԳՎ ծրագիրը: Այս տարի եւս 220 անօթեւան հնարավորություն կունենան շուկայից բնակարան գնել: Հիմա թեեւ անշարժ գույքի գների նվազում է, սակայն ԲԳՎ-ծրագրի մուտքին շուկան եւս կարձագանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter