Գյումրիի ավագանին թանկացրել է տեղական տուրքերը
Արդեն մի քանի օր է` սկսվել է գործարարների զանգվածային բողոք Գյումրիի ավագանու դեմ: Իսկ պատճառը հասարակությունից օրերս գաղտնի կայացրած այն որոշումն է, համաձայն որի` այսուհետ կրկնապատկվելու է ծխախոտի ու խմիչքի համար ձեռք բերվող լիցենզիայի գինը:
Խանութի տերերի ներկայացնելով` եթե անցած տարի վերոհիշյալ ապրանքների վաճառքի թույլտվության համար իրենք տարեկան կտրվածքով համայնքի բյուջե 70 հազար դրամ էին վճարում, ապա այժմ ավագանին կրկնապատկել է տուրքը` դարձնելով 140 հազար դրամ: Ընդ որում, ըստ գործարարների, ավագանին բացարձակապես հաշվի չի առել այն փաստը, որ տարբեր խանութներում ապրանքաշրջանառությունը տարբեր չափերի է հասնում:
«Ուրիշ երկրներ պետական մակարդակով տնտեսական ճգնաժամի դեմ են պայքարում, հարկ ու տուրք են նվազեցնում, որ բիզնեսը չփակվի, մեր ձեռքով մարդ դարձած ավագանին մեր հերն անիծու±մ է: Հասկանալի է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ հարգարժան քաղաքապետը մեծ գումարներ է ծախսել, բյուջեն դատարկել է, իր աշխատողներին աշխատավարձի պարտքեր է մնացել, բայց մենք ինչո±վ ենք մեղավոր, որ բյուջեն ուզում է մեր հաշին լցնել: Հարկայինը իր ՀԴՄ-ներով քիչ էր, հիմա էլ նոր ռեկետյո±ր է հայտնվել, երևի լսել են, որ Երևանում գները թանկացել են, որոշել են ստեղ էլ նման մի բան անել: Թող չմոռանան, որ հսկա Երևանում գները ընդամենը տաս հազարով է բարձրացել` 50 հազարից դառնալով 60: Ի±նչ է, չեն հասկանում, որ փոքր կրպակը չի կարող սուպերմարկետի հետ ոտ գցել,-հարցնում են գործարարները և շարունակում,-մի±թե ավագանու հսկա կազմի մեջ խելացի մեկը չկար, որ առարկեր ու առաջարկեր գումարը գանձել ըստ քառակուսի մետրի, թե± սուպերմարկետների տերերի պատվերն են կատարում: Պարզ չէ, որ էսպիսիս հարկերի պայմաններում մեր բիզնեսը կփակվի, սուպերմարկետինը կծաղկի: Եվ եթե ի նկատի ունենաք, որ սուպերմարկետի տերերի ցանկում տեղ են զբաղեցնում նաև որոշում ընդունողները, ուրեմն ամենահիմարի համար անգամ պարզ է, թե ինչու± են մեզ խեղդում» ,-զայրանում են գործարարները:
Ի դեպ, նրանք բողոքներով արդեն իսկ դիմել են տարբեր ատյանների, այդ թվում նաև իրենց շահերը պաշտպանող կազմակերպությանը` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի Շիրակի մասնաճյուղին:
Վերոհիշյալ կենտրոնի տնօրեն Արթուր Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո±ք ավագանին իր հետ խորհրդակցել ու նոր է այսպիսի որոշում ընդունել:
«Ոչ , ավագանին մեր կառույցի հետ հաշվի չի նստել, մենք գործարարներից ենք տեղեկացել, որ այդպիսի խնդիր է ծագել: Չգիտեմ` ի±նչ հաշվարկներով, ի±նչ լոգիկայով է ավագանին առաջնորդվել, որքանո±վ է նրա որոշումը իմաստավորված, միայն մի բան հստակ գիտեմ, որ Գյումրին Երևան չէ: Մենք տեղական իշխանությունների գործերի մեջ թափանցելու իրավունք չունենք, միգուցե նրանք ավելի լավ գիտեն, թե որ խանութում ինչ առևտուր է գնում, ով ինչքան եկամուտ ունի, ով ինչ է թաքցնում, չեմ կարող հստակ ասել կամ խառնվել իշխանությունների գործերին, բայց պատրասատվում ենք հարցը բարձրաձայնել, որովհետև մեծ թվով բողոքներ ենք ստացել այս կապակցությամբ»,-փոխանցեց Արթուր Զաքարյանը:
Ի դեպ, գործարարները վստահ են, որ իրականում ոչ մի ավագանու նիստ էլ չի կայացել, այլ վերջինս կատարել է քաղաքապետի հրամանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել