Դանակահարությունը դեռ չի բացահայտվել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ անհայտ անձինք Գյումրիի Երևանյան խճուղում դանակահարել էին 23 -ամյա Արմեն Սերյոժայի Անթանոսյանին, որին բավականին ծանր վիճակում տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Թե ո՞վ էր դանակահարողը, դեպքի օրը իրավապահներին պարզել չէր հաջողվել:
Այսօր «Հետքը» Շիրակի մարզի քննչական բաժնից հետաքրքրվեց, թե մեկ շաբաթ անց պարզե՞լ են ,արդյոք, դանակահարողի անձը: Այստեղից մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ փաստի առիթվ հարուցված է քրեական գործ:
Իսկ թե ու՞մ դեմ, դարձյալ հայտնի չէ: Տուժողը չի հիշում` ո՞վ է իրեն դանակահարել: Չի բացառվում, որ այս երիտասարդին ևս ինչ-որ մեկի հետ շփոթել են:
Հիշեցնենք, որ վերջերս շփոթմունքի արդյունքում Գյումրիի Ֆրունզե Մկրտչյան փողոցում դանկահարել էին 22 տարեկան մի պատանու ու «Ապ ջան, կներես» ասելով` փախել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել