HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ստեղծվել է արտահանելու նոր հնարավորություն

Այսօր Նովոստի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը լրագրողներին հայտնեց, որ 2008թ դեկտեմբերից Եվրամիությունը Հայաստանին և 16 այլ երկրների հնարավորություն է տվել օգտվել արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգից (GSP+): Այս համալրված տարբերակը հնավորություն է տալիս Հայաստանին զրոյական կամ ցածր տոկոսադրույքներով 6400 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության երկրներ: Մինչ այդ Հայաստանը օգտվում էր պարզապես GSP համակարգից, որը հնարավորություն էր տալիս միայն  2000 ապրանքատեսակներ զրոյական մաքսադրույքներով արտահանել Հայաստանից: Մ. Թումասյանի խոսքերով` այդ 6400 ապրանքատեսակներից մեզ համար հատկապես հետաքրքիր է այն, որ ծխախոտ, մրգեր, բնական հյութեր, մեղր, բանջարեղեն, ձկնեղեն, 10-ից մինչև 50 տոկոս ավելի ցածր գներով կարելի է արտահանել: Այս արտոնությունները տրվել են այն զարգացող կամ թույլ զարգացած երկրներին`Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բոլիվիա, Կոստա Ռիկա , որտեղ կառավարման և այլ ինստիտուցիանալ համակարգերը բավականին լավ վիճակում են գտնվում: Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց նաև, որ Հայաստանին հնարավորություն է տրվել այդ արտոնությունների համակարգից օգտվելու, քանի որ մեր երկիրը վավերացրել է  մարդու իրավունքներին, աշխատանքային պայմաններին, շրջական միջավայրին վերաբերվող ՄԱԿ-ի 27 միջազգային կոնվենցիաներ և հետևել դրանց կիրարկմանը: Ըստ փոխնախարարի,  դեռ 2007-ին 2000 ապրանքատեսակ զրոյական մաքսադրույքներով մաքսազերծելու ժամանակ Հայաստանը տնտեսել 120 մլն եվրո, որը որպես հարկ պետքէ վճարվեր Եվրոպական երկրներին: Ի դեպ, արտոնությունները տարածվում են ոչ թե Հայաստանից արտահանվող ցանկացած ապրանքի դեպքում, այլ միայն այն դեպքում, եթե դրանք հայկական արտադրության են և գործարարն ունի ծագման երկրի սերտիֆիկատ` տրամադրված Առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Պարոն Թումասյանը GSP+-ը կարևորում է այն իմաստով, քանի որ Հայաստանը իր ապրանքաշրջանառության 30%-ն իրականացնում է Եվրամիության երկրների հետ եւ արտահանման 55 տոկոսն էլ կատարում է հենց այդ երկրներ: Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի  կարծիքով GSP+-ը կօգնի խթանել արտահանումը: Գ. Մակարյանը հիշեցնում է, որ Հայաստանում ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանմանը. «Այս ճեղքվածքն արհեստականորեն մեծացավ այն պատճառով, որ դրամի արժևորումը հանգեցրեց արհեստականորեն ներմուծման խթանմանը և արտոնությունների համակարգը կօգնի նվազեցնել ճեղքվածքը»: Սակայն Գործատուների միությունը դեռ չի տիրապետում որևէ վիճակագրության, թե գործարարներն ինչքանով են օգտվում արտոնությունների նոր համակարգից, սակայն , ըստ Գագիկ Մակարյանի, դեռ ցածր է օգտագործման մակարդակը, քանի որ կա իրազեկման խնդիր: Այս արտոնությունները Հայաստանին տրված են 3 տարի ժամկետով և, Գագիկ Մակարյանի խոսքերով, ինչքան հնարավոր է շուտ պետք է բարձրացնել իրազեկության մակարդակը, որպեսզի  կարողանանք առավելագույնս արդյունավետ օգտագործել այս համակարգը: «Մենք կկարողանանք ոչ միայն արտահանման ծավալները մեծացնել, և ձեռնարկություններն իրենց վիճակը կլավացնեն, այլև  կկարողանանք ունենալ գրաված դիրքեր և ճանաչելիություն միջազգային շուկայում»,- ասաց Գագիկ Մակարյանը: Գ. Մակարյանը  կարծում է, որ մեր արտահման փոքր ծավալների պատճառով Հայաստանը չունի ձևավորված հայկական բրենդի տեսակը և նա հույս ունի, որ  արտոնությունները կստեղծի մեծ հնարավորություն հայկական բրենդը հաստատելու միջազային շուկայում: Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը հայտնեց նաև, որ սկսվել են բանակցություններ  Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար, սակայն դա լուրջ նախապայմաններ պահանջող գործընթաց է լինելու, քանի որ պետք է բարելավել և համապատասխանեցնել  օրենսդրական ակտերը, որոնք ուղղակիորոն կամ անուղղակիորն վերաբերվում են առեւտրին, ապրաքներին, դրանց անվտանգության խնդիրներին եւ ընթացակարգերին: Այս համաձայնագիրը կտա հնավորություն, առանց այլ նախապայմանների, կատարել արտահանում և ներմուծում զրոյական մաքսատուրքերով: Փոխնախարարի հաշվարկներով համաձայանգիրը կստորագրվի մոտ 2 տարուց: Ի դեպ, տարբեր փորձագետների և գերատեսչությունների հետ հանդիպումների համար փետրվարի 17-18-ին ակնկալվում է Եվրամիության փաստահավաք առաքելության այցը Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter