HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ Դեբեդ համայնքի ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Դատախազության կայքէջի տեղկացմամբ մասնավորապես պարզվել է, որ  Դեբեդ համայնքի  ղեկավար Գ.Նազլուխանյանը համայնքի ավագանու անդամ  Լ.Անտոնյանին շուկայականից էժան գույքի օտարելու  անձնական  շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան գնահատման,  ձեւական աճուրդ  կազմակերպելու  միջոցով, համայնքի հաշվեկշռում գտնվող 1 մլն. դրամ արժողության չգործող ջրհան կայանի մասնաշենքը եւ կից՝ 1497 քմ. հողատարածքը 2008 թվականին  ընդամենը 283.140 դրամով վաճառել է Լ.Անտոնյանին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter