HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» բարեգործական համերգ

Օգոստոսի 10-ին Երևանում՝ «Ռուսական արվեստի թանգարանում», տեղի կունենա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» խորագրով բարեգործական համերգ: Համերգի ընթացքում Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատին կհանձնվի «LOREE» ֆիրմայի 2 հոբոյ, որը դպրոցի սաներին է նվիրել հայտնի հոբոյահար Ֆիլիպ Նոդելը:

Ակցիային կմասնակցի նաև հանրահռչակ երգչուհի Աննա Սամուիլը, կլինեն այլ նվիրատվություններ ևս:

Համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետի ղեկավարած «Новая Россия» սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներ Վալենտինա Բորիսովան, Սոնա Ազարյանը և դաշնակահարուհի Աննա Գրիշինան, ինչպես նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ Վյաչեսլավ Մանուչարյանը (կլարնետ), Յանա Դարյանը (ալտ) և այլք:

Ծրագրում կհնչեն Ս. Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Վ. Վայների և Վ. Շարաֆյանի ստեղծագործություններից:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ համերգի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և «LOREE» ֆիրման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter