HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարքին

Ուղերձում նախագահը շնորհավորել է Կիրիլին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու կապակցությամբ. «Վստահ եմ, որ Ձեր հովվապետությամբ կհզորանա Ռուս Ուղղափառ եկեղեցու դերը ռուսաստանյան հասարակության կյանքում, կամրապնդվեն նրա հոգեւոր եւ բարոյական արժեքները, ինչպես նաեւ կզարգանա միջկրոնական եւ միջդավանանքային երկխոսությունը Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս: Համոզված եմ, որ դուք հետագայում եւս ջանքեր կգործադրեք Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի խորացման ուղղությամբ` նպաստելով մեր ժողովուրդների միջեւ եղբայրական ավանդույթների շարունակական ամրապնդմանը: Ձերդ Սրբություն, թույլ տվեք հայցել Տիրոջ զորակցությունը աստվածահաճո Ձեր առաքելության մեջ` հանուն ռուս հավատավորների կյանքում Ձեր գահակալության արդյունավորման»,-ասված է նախագահի ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter