«Օրանժ»-ը խոստանում է լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ
Նախագահ Սերժ Սարգսյանը դավոսյան իր կեցավայրում ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդին: Հանրահայտ «Օրանժ» բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար եւ ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ:
Հանրապետության նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա, նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ «Ֆրանս Տելեկոմ»-ի նման գործընկեր: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:
Դիդիե Լոմբարդը նշել է, որ արդեն այս աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ եւ փոխշահավետ լուծումեր,-տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել