HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

latviaՆախագահ Սերժ Սարգսյանը Դավոսի «Կոնգրեսների պալատում» հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Սա նախագահներ Սարգսյանի եւ Զատլերսի երկրորդ հանդիպումն էր. առաջին հանդիպումը կայացել էր Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի վերջին նստաշրջանի շրջանակում:  Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լատվիական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները խորացնելու նախագահների քաղաքական կամքը: Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ նախաձեռնություններին, առեւտրատնտեսական կապերի խորացմանն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վալդիս Զատլերսը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այս տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին: Համաձայնություն է ձեռք բերվել սպասվող այցի շրջանակում երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայման վերաբերյալ,-հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter