HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Չեխիայի նախագահները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

chezh-2Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի Միությունում նախագահող երկրի` Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումով ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրակարգը Դավոսում:  Նախագահներ Սարգսյանի եւ Կլաուսի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վացլավ Կլաուսը արձանագրել է հարավկովկասյան տարածաշրջանի կարեւորությունը Եվրոպական Միության համար եւ ընդգծել, որ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կարեւոր գործիք է տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների հետեւողական զարգացման համար: Նախագահ Սարգսյանն իր հերթին, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտել է մեր երկրի պատրաստակամությունը առաջ շարժվելու բարեփոխումների հետագա խորացման եւ ժողովրդավարացման գործընթացների խթանման ճանապարհով` մշակված գործողությունների ծրագրին համաձայն: Վացլավ Կլաուսը Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Պրահայում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը գոհունակությամբ արձանագրել է մեր երկրին Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորության ընձեռնումը, ինչը կնպաստի Հայաստան-Եվրամիություն առեւտրատնտեսական կապերի եւ փոխգործակցության խորացմանը: Նախագահ Կլաուսի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ վերջին զարգացումները: Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմամբ կավարտվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն,-հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,-հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter