HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտգործնախարարն ունեցավ նոր տեղակալ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Էդուարդ Աթանեսյանին ԼՂՀ նախագահի առաջին օգնական նշանակելու մասին` նրան ազատելով արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էդուարդ Աթանեսյանը նախագահի օգնական էր նաեւ Արկադի Ղուկասյանի օրոք: Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վարդան Բարսեղյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ` ազատվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter