HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են խաղողագործության զարգացման հարցեր

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված «Շէն» կազմակերպության կողմից Արցախում խաղողագործության զարգացմանն ուղղված գործունեությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Կարեւորելով մեր հանրապետության տնտեսության համար խաղողագործության զարգացումը, երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը պետք է կրի համալիր բնույթ` հաշվի առնելով արտադրության, վերամշակման եւ սպառման հնարավորություններն ու հեռանկարները: Միայն այս դեպքում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, «Շէն» կազմակերպության տնօրեն Հայկ Մինասյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter