HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բջջային կապի նոր սակագներ` Ղարաբաղում

Ամենայն հավանականությամբ, մարտի 1-ից Ղարաբաղի բջջային ծառայությունները կմատուցվեն նոր սակագներով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է բջջային կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը:  Նա տեղեկացրել է, որ վերանայված սակագներն արդեն ներկայացրել են հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, որի հաստատումից հետո, սակագները կգործեն մարտի 1-ից: Ռ.Եիրիկյանի հավաստմամբ, բջջային կապի ոլորտում սակագների նվազում է նախատեսվում`10-35 տոկոսի շրջանակներում: Նա, սակայն, նախընտրեց թվեր չասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter