Սոչիի օլիմպիադայի շինարարության բյուջեն կազմում է 1.8 մլրդ դոլար
«ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք Օլիմպիադայի շինարարության բյուջեն այսօրվա դրությամբ կազմում է 1.8 մլրդ դոլար»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սոչի-2014» կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն: Նրա հաշվարկներով` նախատեսվում է ներգրավել ևս 2 մլրդ ամերիկյան դոլար: Փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նշել է, որ պետծախսերի 75 տոկոսը ծրագրում են փակել հովանավորների հետ կնքած պայմանագրերի հաշվին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ներդրողներին, որոնք իրենց վրա են վերցրել օլիմպիադայի ֆինանսավորումը այսպիսի ծանր պայմաններում:
Սոչիում կայանալիք օլիմպիադայի առաջին գլխավոր հովանավորները դարձել են «Ռոստելեկոմ» և «ՄեգաՖոն» ընկերությունները: Այսօր Սոչիիում ստորագրվել են հովանավորների հետ պայմանագրերը, համաձայն որի` ընկերությունները 260 մլն դոլար են փոխանցելու Օլիմպիադայի համար: «Ավելին, ընկերությունները նախատեսում են ներդնել ևս 200 մլն դոլար քաղաքի և շրջանի ենթակառույցների համար»,- հայտնում է «Գազետա.ru» կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել