Համայն Ռուսիո պատրիարքի գահակալությանը կմասնակցի ՀԱԵ պատվիրակությունը՝ առանց հովվապետի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն չի մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գահակալության արարողությանը: Նա գտնվում է ԱՄՆ-ում: Ռուսիո պատրիարքի գահակալության արարողությանը չի մասնակցի նաև Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը: Վերջինս ունի առողջական խնդիրներ և մինչև երեկ գտնվում էր Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի և Համայն Ռուսիո նորընտիր Պատրիարք Կիրիլ Ա-ի գահակալության արարողությանը մասնակցելու համար այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա է մեկնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել