1.2% գնաճ` ուղեկցված դրամի արժևորումով
"2009 թ. հունվարին 2008 թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների հետ",- ասվում է Ազգային վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
2009 թ. հուվարին 2008 թ. դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճը կազմել է 2.4%: Ոչ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
2009 թ. հունվարին 2008 թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.0%, այդ թվում` պարենային ապրանքներինը` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը` 98.3%, ծառայությունների սակագներինը` 115.5%:
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009 թ. հունվարին 2008 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.8%-ով, ընդ որում` ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում:
2009 թ. հուվարին 2008 թ. դեկտեմբերի համեմատությամբ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.2% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.7% նվազումով (հունվարի 8-29): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապաստախանաբար 2.4% և 0.9% հավելաճ:
2009 թ. հունվարին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 305.53, ինչը 2008 թ. հունվարի ցուցանիշից ցածր է 0.4%-ով:
2009 թ. հունվարին 2008 թ. դեկտեմբերի համեմատ եվրոյի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 3.2%-ով, իսկ 2008 թ. հունվարի համեմատ `10.5-ով:
Հավելենք, որ ԱՊՀ երկրներում 2008 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2007 թ. հունվար-նոյեմբերի ամիսների համեմատ սպառողական գների ամենաբարձր ինդեքսը գրանցվել է Տաջիկստանում (130.3%), Ուկրաինայում (125.5%) և Ղրղզստանում (125.5%): ԱՊՀ բոլոր երկրների համեմատ` նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ապառողական գների ամենացածր ինդեքսը (109.3%):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել