HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 19-րդը

Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2009»-ի առաջին վիճակահանությունը: Արդեն որոշված է 38 երկրների երկու կիսաեզրափակիչների ելույթների հերթականությունը: Մայիսի 12-ին տեղի ունենալիք առաջին կիսաեզրափակչում հանդես կգան Բոսնիան և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Բելգիան, Անդորան, Չեխիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Վրաստանը, Բուլղարիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Թուրքիան, Ռումինիան, Մալթան և Հայաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում`մայիսի 14-ին, հանդես կգան Սլովենիան, Դանիան, Ադրբեջանը, Նիդեռլանդները, Լատվիան, Հունգարիան, Սերբիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հունաստանը, Լիտվան, Լեհաստանը, Խորվաթիան, Էստոնիան, Մոլդովան, Կիպրոսը, Իռլանդիան, Սլովակիան և Ալբանիան: Այս բոլոր պետությունները կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար, ուր, մրցույթի կանոնների համաձայն, արդեն մտել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև տանտերը` Ռուսաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter