Չնայած տնտեսական ճգնաժամին` Հայաստանում անշարժ գույքի գինն աճում է
Անշարժ գույքի պետական կադաստրի հրապարակած տվյալներով` անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը թեեւ երրորդ եռամսյակի նկատմամբ աճել է 0.9%-ով, բայց անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.6%-ով:
2008 թ. 4-րդ եռամսյակում 3-րդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքները, որոնց 79.8%-ը կազմում են առքուվաճառքի գործարքները, նվազել են 8.0%-ով: Ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում` 33.6%, իսկ գործարքների ամենացածր մակարդակը գրանցվել է Վայոց Ձորում` 2.1%:
Երևան քաղաքում 2008 թ. 20007-ի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ շինության շուկայական միջին գների աճը կազմել է 15.2%, իսկ 2008 թ. վերջին եռամսյակում նվազել է 1.8%-ով: Ի տարբերություն բազմաբնակարան բնակելի շենքերի, Երևան քաղաքում անհատական տների միջին գինը վերջին եռամսյակում աճել է 2.1%-ով, իսկ տարվա կտրվածքով գների աճը կազմել է 18.3%: Հանրապետության մյուս քաղաքներում 2008 թ. անցյալ տարվա համեմատությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի միջին գները աճել են 31.6%ով, իսկ վերջին եռամսյակում 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է բնակարանների միջին գների 5.1 տոկոս աճը:
Անհատական բնակելի շենքերի դեպքում ևս հանրապետության մյուս քաղաքներում առկա է աճ տարվա կտրվածքով` 33.3%, իսկ վերջին եռամսյակում` 4.7%:
Հողերի հետ իրականացվող առքուվաճառքի գործարքները 2008 թ. վերջին եռամսյակում նվազել են 28.8%-ով` անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ:
Գյուղատնտեսական նշանակության 1 հա հողի գինը տատանվում է բավականին մեծ միջակայքով` պայմանավորված վայրով, հողատեսակով և հողի տեղադրությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել