Ռուսաստանը եւ Աբխազիան կստորագրեն համաձայնագիր
Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակներս ստորագրել Աբխազիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը աբխազական Ափսնը ամսագրին տված հարցազրույցում:
Ս.Լավրովի հավաստմամբ ներկա պահին կողմերը ստորագրության են պատրաստում մոտ 20 պայմանագիր եւ համաձայնագիր: Դրանց մեջ, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի` ամենակարեւորը ռազմական համագործակցության մասին համաձայնագիրն է, ինչպես նաեւ համատեղ ջանքերով Աբխազիայի պետական սահմանի պաշտպանության հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել