Իրանում ձերբակալվել է հայ բժշկուհի
Աթենք. Հայաստան լրատու, 01.02.09: Իրանի դատական իշխանության խոսնակը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են չորս հոգի, այդ թվում իրանահայ բժշկուհի Սիլվա Հարությունյանը:
Ձերբակալվածները մեղադրվում են ԱՄՆ-ի հովանավորությամբ Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեջ:
Իրանում Մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը բացահայտել է չորս մեղադրյալների անունները, այդ թվում են Ալայի ազգանունով եղբայրներ:
Հարությունյանը ձերբակալվել է 2008 թ. հուլիսի 26-ին. նրա ձերբակալման մասին խոսվում է առաջին անգամ, այլ տեղեկություններ նրա ճակատագիրի եւ գտնվելու վայրի վերաբերյալ չկան:
Մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպության հայտարարության համաձայն, Ալայի եղբայրները դատապարտվել են 6 եւ 3 տարվա ազատազրկման, սակայն պարզ չէ, թե ինչ պատիժ է սահմանվել կամ սահմանվելու 33-ամյա Սիլվա Հարությունյանի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել