HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի խախտման դեպքեր` Արցախում

Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը շփման գծի մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի մեղքով արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Մասնավորապես հակառակորդի դիրքապահները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ու գնդացիրներից անկանոն կրակ են բացել Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, բավականին արագ հավաստանշելով ադրբեջանական զինուժի վերոնշյալ բոլոր կրակակետերը, ձեռնարկել են համարժեք գործողություններ և առանց կորստի` վստահորեն ճնշել դրանք: Այս մասին տեղեկացվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ: Ըստ տեղեկատվության, ՊԲ դիրքապահները լրիվությամբ տիրապետում են առաջնային գծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելիչ գործողություններով զսպել հակառակորդի կողմից ձեռրնարկված զանկացած ագրեսիվ քայլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter