Honda -ի մենեջերներին սպասվում է աշխատավարձերի կրճատում
Ճապոնական մեքենաշինական ընկերությունը հայտարարել է մենեջերների 5% տարեկան միջին աշխատավարձերի նվազեցման մասին մարտ ամսից սկսած: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ֆինանսական ճգնաժամի սկսվելուց հետո ճապոնական ընկերությունում սա աշխատավարձերի առաջին իջեցումը չէ: Ավելի վաղ հայտարարվել էր տնօրինության անձնակազմի աշխատավարձերի 10 % նվազեցման մասին: Սակայն, եթե նախորդ անգամ աշխատավարձերի նվազեցումը առնչվում էր քիչ թվով մարդկանց, ապա այժմ նվազեցումը վերաբերում է մենեջերական անձնակազմի թվով 4800 մարդու:
Ռուսական www.rbc.ru կայքի փոխանցմամբ` Honda ընկերությունը որոշում է կայացրել կրճատել արտադրությունը մինչև 130 հազար վաճառքի ծավալների նվազեցմանը համահունչ: Ընկերության շահույթը 2008-2009թթ.-ի ընթացքում նվազել է 43,8%- ով և հասել 3,59 մլրդ դոլարի: Honda Motor ընկերությունը Toyota-ից հետո Ճապոնիայի երկրորդ խոշոր ավտոարտադրողն է: Ավտոկոնցեռնների մեջ աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել