Շփման գծում կրակոցներ են եղել նաեւ այսօր
Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի մեղքով կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Մասնավորապես, հակառակորդի դիրքապահները փոքր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զենքերից, այդ թվում նաեւ «Սեւ նետից» կրակակոծել են հարավում` Հորադիզի, արեւելքում` Կուրապատկինոյի, հյուսիս-արեւելքում`Թալիշի եւ հյուսիսում` Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ դիրքերը: Ղարաբաղյան դիրքապահների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է: Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները կորուստներ չեն ունեցել»,-նշվում է ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել