Ջերմուկի զարգացման գործում հնարավոր է մասնակցեն Շվեյցարիայի գործարար շրջանակները
Հունվարի 26-ից փետրվարի 1-ը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Հայաստանի տնտեսական կապերը խորացնելու նպատակով մի շարք հանդիպումներ է ունեցել այլ երկրների իր գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ Քաշիմիի հետ նախարար Երիցյանը խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խոշոր տնտեսական ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության մասին:
Շվեյցարիայի Տնտեսական կապերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տիկին Դորիս Լյութարդի հետ հիմնական քննարկման առարկա են դարձել Ջերմուկ քաղաքի զարգացման գործում Շվեյցարիայի գործարար շրջանակների մասնակցության հնարավորությունները:
Հանդիպումների ընթացքում Ներսես Երիցյանը հրավիրել է իր գործընկերներին տեղական գործարարների հետ այցելել Հայաստան։ «Նախատեսվում է, որ վերջիններիս այցերի ժամանակ հայ գործարարների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնց ընթացքում կհստակեցվեն հետագա համագործակցության ոլորտները և ուղիները»,- հայտնում է էկոնոմիկայի նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել