HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Շեւքեթ Շայդուլլինին։ Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Շայդուլլինին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, որից հետո կողմերն անցել են գործնական խնդիրների քննարկմանը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոները վերջին շրջանում բազմաթիվ դժգոհությունների թիրախ է դարձել ոչ միայն գործարար միջավայրում, այլեւ հասարակության մեջ։ Խնդիրը քննարկվել է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի, նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի շրջանակներում, այնուհետեւ Ռուսաստանում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Արձագանքելով խնդիրներին եւ դրանց լուծման ընթացքին` Շայդուլլինն ընդգծել է, որ ընկերությունը որդեգրել է գործակցության նոր քաղաքականություն, ինչը նշանակում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ միայն ներդրումներ իրականացնող, այլեւ համազգային տրանսպորտային ցանց ձեւավորող եւ եվրոպական տրասպորտային ցանցի մեջ ինտեգրման նախագծեր ունեցող ընկերություն է։ Շայդուլլինի խոսքով, այն պարտավորությունները, որ ստանձնել է ընկերությունը, անշուշտ, պետք է կատարվեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ է, տեխնիկական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կնքել լրացուցիչ համաձայնագրեր, մասնավորապես` սոցիալ-տնտեսական համաձայնագիր, որի վրա արդեն համատեղ աշխատանք է տարվում։ ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի հյուսիս-հարավ երկաթուղային ճանապարհի շինարարությունն արագ ընթացք ստանա,-տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter