Ստացել է դանակի հարվածներ
Հունվարի 26-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 196 շենքի բնակարաններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Հաղորդում է ոստիկանության կայքէջը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, նշված բնակարանից, կրծքավանդակի, թիակի և գոտկային մասերում կտրած-ծակած վերքով, շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1987 թ. ծնված Յուրի Դ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Յուրի Դ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Աղբյուրի փոխանցմամաբ` ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին, ժամը 02.00-ին, Բեկնազարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գործող «Սոնա» գեղեցկության սրահի ետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Դ.-ին դանակահարել է 1986 թ. ծնված Հայկ Գ.-ն: Դանակն առգրավված է: Հայկ Գ.-ն ձերբակալված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել