Ավտոմեքենան ընկել է ձորը
Փետրվարի 1-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 1968 թ. ծնված Գեղամ Ղ.-ի վարած «Կալինա ՎԱԶ-11193» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելասյանը և ընկել ձորը: Ուղեւորուհին, 1976 թ. ծնված Մեղմիկ Թադևոսյանը, ստացած գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել