HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներմամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ

Օգոստոսի 6-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 558 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 323 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ներկայացվում է՝ ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 67-ը, կրճատում՝ 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 118-ը, կրճատում՝ 74,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում՝ 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում՝ 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 19-ը, կրճատում՝ 15,
«Սևան» - ազատ է արձակվել 71-ը, կրճատում՝ 44,
«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում՝ 8,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում՝ 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում՝ 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 115-ը, կրճատում՝ 79:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ այդ գործընթացը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter