HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեստրաբին և ռազմական կցորդ Իվան Տրնկային: Ս.Օհանյանը նախ ողջունել է հյուրերին, ապա նշել, որ երկու երկրների միջև սկզբնավորման փուլում գտնվող ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի, ինչի վկայությունն է նաև ՀՀ-ում առաջին անգամ Չեխիայի ռազմական կցորդ` ի դեմս Իվան Տրնկայի, նշանակվելու փաստը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը փաստել է, որ առկա են բազմաթիվ բարենպաստ հնարավորություններ` զարգացնելու համագործակցությունը ռազմական և ռազմաքաղաքական բնագավառներում ինչպես ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում, այնպես էլ ԵՄ «նոր հարևանության» և նախաձեռնվող «արևելյան գործընկերության» շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր,-հայտնում է ՊՆ կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter