HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՀԴՄ-ներ՝ նաեւ առողջապահության ոլորտում

Առողջապահական ոլորտում տարբեր խնդիրներ կան` ֆինանսական, բժկության որակի եւ մատչելիության, սանիտարահամաճարակային, դեղագործական ոլորտներում,  նաեւ կարիք կա օրենսդրական դաշտում իրականացնել բարեփոխումներ: Այս մասին այսօր  ասաց  ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա Կառավարությունում ներկայացրեց  2008թ հաշվետու զեկույց: Նախարարը նշեց, որ  2009թ Առողջապահության նախարարության գերակա ուղղությունն է լինելու շտապօգնության ծառայության արդիականացումը.  «Նախատեսվում է սարքավորումներով հագեցնել, ամբողջ հանրապետության մասշտաբով վերանորոգել համակարգը, ապահովել այն  հմուտ մասնագետներով»: 2009թ առաջին եռամսյակում նախարարությունը Կառավարությանը կներկայացնի նախագիծ, որտեղ կընդգրկվեն շտապօգնության ծառայության հետ կապված բոլոր խնդիրնեը եւ դրանց լուծման առաջարկները: Հ. Քուշկյանը նշեց, որ մարզային առողջապահական համակարգում եւս թերացումներ են գրանցված` այն  ետ է մնացել մայրաքաղաքի առողջապահական համակարգից: Նա նշեց, որ 2009թ  նաեւ կփորձեն ապահովել ուռուցքաբանական ծրագրի սկիզբը, որը համատեղ է ֆրանսիական կողմի հետ: Հարց հնչեց, թե Հայաստանում դեղերի արտադրության վերահսկողության ստանդարտ չկա, ուստի Եվրոպայից ստուգումներ են անցկացվում, իսկ այդ դեղերը արտահանվում են միայն ԱՊՀ երկրներ, որտեղ եւս խնդիրներ են առաջանում. «Քննարկումները արդեն սկսվել են, մենք կներկայացնենք խնդրի լուծման ուղիները»,-պատասխանեց նախարարը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ասաց, որ 2009թ առողջապահության ոլորտում աշխատանք պետք է իրականացնել 2 ուղղությամբ եւս` առողջապահական հիմնարկներում հանրապետական միջինից ցածր աշխատավարձ է ձեւակերպվում, ինչի հետեւանքով պարտադիր սոցվճարների մուտքերը իրականությանը չեն համապատասխանում, երկրորդ խնդիրն էլ այն է, որ առողջապահական համակարգում պետք է իրականացնել ծառայությունների հաշվառում, ինչը, ըստ տեղակալի,  պետք է սկսվի ՀԴՄ-ի ներդրմամբ: Նախարարը 2008թ բարեհաջող գնահատեց:  Բյուջեով  առողջապահությայ ոլորտին հատկացվել է 54.5 մլրդ դրամ, շարունակվել է անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների մատուցումը, նաեւ բնակչի կողմից բժշկի ընտրության գործընթացը, 2008թ հանրապետության ծննդատներում  գրանցվել է 41 454 ծննդաբերություն, համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, ստորագրվել են միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրեր, ընտանեկան բժշկության զարգացման ուղղությամբ կրթվել են  844 ընտանեկան բժիշկ եւ 835 ընտանեկան բուժքույր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter