HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս.Օհանյանը ժամացույց է նվիրել հատուկ նշանակության բրիգադի զինվորին

naxarar_brigad_3Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելել է Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադ: Ինչպես միշտ, այս անգամ էլ նախարարի ուշադրության կենտրոնում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Ս.Օհանյանը շրջել է զորանոցում, ծանոթացել զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգել դասացուցակների առկայությունը, ինչպես նաև վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների և միջոցառումների ցանկը: Ապա նախարարը զորամասի շարահրապարակում անձնակազմի առջև հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ողջունել է զինծառայողներին, շնորհավորել վերջիններիս` ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` իր խոսքում կարևորելով հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը զինված ուժերում: Միջոցառումն ավարտվել է շարահրապարակում անձնակազմի հանդիսավոր քայլերթով, որից հետո Ս.Օհանյանը եղել է զորամասի պահակատանը, ծանոթացել պահակային ծառայության իրականացման պայմաններին: Նախարարը զրուցել է նաև պահակային ծառայություն իրականացնող զինվորների հետ, և ֆունկցիոնալ պարտականությունները լավագույնս իմացող զինվորներից մեկին, որպես խրախուսանք, նվիրել ՀՀ զինված ուժերի խորհրդանիշով ժամացույց: Այնուհետև Ս.Օհանյանը ներկա եղավ զորամասի սպայակազմի հետ ակումբում կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում վերջիններիս հետ զրուցեց ծառայողական խնդիրների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter