HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ս. Սեյրանյան. «Կրթական դաշտը մաքրելու համար պետական բուհերի ռեկտորները պատրաստ են գնալ ծայրահեղ քայլի`լիցենզավորման»

Կրթության ոլորտում պետք է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, հաստատել սկզբունքներ եւ չափանիշներ գիտական կենտրոնների ձեւավորման համար, կատարել փոփոխություններ եւ լրացումներ գիտական եւ գիտատեխնիկան գործունեության մասին օրենքում, հաստատել հայ գիտնականների ներուժը համախմբելու ծրագիր, մշակել գիտական համակարգի զարգացացման հայեցակարգ եւ գիտության ոլորտի ռազմավարություն: Այս ամենըԿԳՆ-ի նախատեսած միջոցառումներ են 2009թ: Այսօր Կառավարությունում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ  Սեյրանյանը իր հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց, որ միջոցառումները իրականացնելու համար պետք է հաղթահարվեն սոցիալական հետեւանքները, որոնք դժվարացնում են գիտական կազմակերպությունների հետ ընդհանուր համաձայնության դաշտի ձեւավորումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ 2009թ առաջնային խնդիրը բարձրագույն ուսումնական հաստատություններում  որակի ստանդարտների ներդրման գործընթացն է. «Ես հանդիպել եմ ռեկտորների հետ, եւ նրանք էլ են կարեւորում  այս խնդիրը: Պետք է ներդնել այս ստանդարտները, որպեսզի այն հաստատությունները, որոնք չեն համապատասխանում` զրկվեն լիցենզիաներից»: Նախարարին մտահոգող հարցը, թե ինչ է լինելու  այն ուսանողների հետ, որոնք դուրս կմնան ուսումնական գործընթացից լիցենզիայից զրկելու դեպքում, ունի իր պատասխանը. «Մեր պետական բուհերը պատրաստ են լավագույն ուսանողներին ընդունել իրենց մոտ` ուսումը շարունակելու»,-ասաց վարչապետը: Վարչապետը կարեւորեց  չափանիշների ներդրումը, քանի որ, ըստ նրա, հնարավոր կլինի բուհական համակարգում նվազեցնել   կոռուպցիոն երեւույթները: Վարչապետը առանձնացրեց երկրորդ խնդիրը` ինչպես ապահովել ոլորտում բեկումնային նախագծերի իրականացումը. «Ակնկալում ենք, որ նախարարությունը նախանձախնդիր կլինի եւ ոլորտում կունենանք ծրագրեր, որոնք օրինակ կծառայեն կրթական հաստատություններում»: Սպարտակ Սեյրանյանը արձագանքեց վարչապետի ասածին. «Կրթական դաշտը մաքրելու, առողջացնելու համար պետական բուհերի ռեկտորները պատրաստ են գնալ ծայրահեղ քայլի` լիցենզավորման»: Ամփոփելով 2008թ` նախարարը կարեւորեց գործունեության թափանցիկությունը, տեղեկատվության մատչելիության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը կրթական գործընթացներին. «Կրթությանն  ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են դրական  տեղաշարժեր. 2006թ պետական բյուջեով  նախատեսված ծախսերը  կազմել են ՀՆԱ-ի 2,53 %-ը, 2007թ` 2.84 %, 2008թ` 2.94%»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter