Դանակահարություն՝ դաշտում
Օգոստոսի 6-ին ոստիկանության Անիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ կոնքի մասում սուր-կտրող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Խաչատուր Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Խաչատուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Իսահակյան գյուղի հարակից դաշտում վիճաբանության ժամանակ իրեն դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 17-ամյա Արթուր Ղ.-ն:
«Խաչատուր Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել