HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ռ. Կիրակոսյան. «Պետք է աթոռ տալ Ստեփանակերտին»

richard-kirakosyan-2Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը , անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի դավոսյան հանդիպմանը, այն գործընթաց սկսելու տեսանկյունից գնահատեց որպես լավ և հետաքրքիր հանդիպում, քանի որ սեպտեմբերին Հայաստանում ֆուտբոլային խաղի ժամանակ կայացած Գյուլ-Սարգսյան  հանդիպումից հետո «սպասում կար, թե Թուրքիան երբ կոնկրետ քայլ կանի»: Վերլուծաբանը նույն գնահատականը տվեց նաեւ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, սակայն, ըստ նրա, եթե ուզում են, որ իրականում լուծվի Ղարաբաղյան հարցը,  բանակցություններին մասնակցելու համար «պետք է աթոռ տալ Ստեփանակերտին»: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այն տեսակետին, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը մոտ է, վերլուծաբանն այսպես արձագանքեց. «Մինսկի խմբին գործունեությանը ծանոթ եմ, բայց Մեթյու Բրայզայի ժպիտը չունեմ, ես մի քիչ սկեպտիկորեն եմ վերաբերում  ու չեմ հավատում, որ խնդրի լուծումը մոտ է»: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է նաև, որ Թուրքիայի մոտ չստացվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter