Գագիկ Ծառուկյանի թիկնապահները չեն ծեծել Հակոբկոխյանին
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր մեզ հետ զրույցում հերքեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությունը, որ հունվարի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզադահլիճում տեղի ունեցած ՀՀ բռնցքամարտի համաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները դուրս են հանել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին և ծեծի ենթարկել: «Հայկական ժամանակ» օրաթերթն ամեն համարում էլ մի անդրադարձ ունենում է պրն Ծառուկյանին, նման բան չի եղել»,- ասաց Գ.Ծառուկյանի մամլո խոսնակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել