HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Աչքի հիվանդությունների հետազոտման նոր կաբինետ Ստեփանակերտում

Ստեփանակերտի Արմինե Փակումեանի անվան քաղաքային պոլիկլինիկայում այսուհետ կգործի աչքի հիվանդությունների հետազոտման եւ ախտորոշման հատուկ կաբինետ, որի համար առողջապահության նախարարության նախաձեռնությամբ օրերս ձեռք բերվեց «Էխոսքան» սարքավորում: Նոր կաբինետի ծառայությունից կօգտվեն ոչ միայն Ստեփանակերտի, այլեւ հանրապետության բոլոր բնակիչները, սակայն կաբինետի ծառայությունների սակագները դեռ հստակ չեն: Նախարար Արմեն Խաչատրյանը համոզված է, որ այսուհետ կտրուկ կնվազի աչքի հիվանդությունների բուժման նպատակով Երեւան գնացողների հոսքը: Տեղեկացնենք, որ Երեւան գնացողները ոչ միայն աչքի հիվանդությունների հետազոտման համար են գնում, այլեւ մի շարք այլ հիվանդությունների, իսկ պատճառը ոչ միայն պայմանների եւ համապատասխան սարքավորումների բացակայությունն է, այլ նաեւ արհեստավարժ մասնագետների պակասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter