HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Այլընտրանքային ծառայողներն ինտերնատներ չեն ուղարկվել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը այսօր Կառավարությունում ներկայացրել է  երկու ծրագիր, որոնք ամբողջությամբ չեն կատարվել 2008թ: Երկու ծրագիրն էլ, սակայն,  համապատասխան ֆինանսավորում են ստացել բյուջեից: Առաջինը վերաբերում է այլընտրանքային ծառայության ապահովմանը, որով նախատեսված էր տարեցների համար 4 ինտերնատներում այլընտրանքային զինծառայության իրականացում 30 զինապարտների կողմից: Ծրագրի համար նախատեսված էր շուրջ 5 մլն դրամ. «Սակայն վերջին 3 տարիներին Պաշտպանության նախարարության կողմից այլընտրանքային ծառայողներ ինտերնատներ չեն ուղարկվել, եթե այս տարի նման խնդիր ունենանք, կարիք կլինի անդրադառնալ այլընտրանքային ծառայության մասին օրենքին եւ այլ լուծումներ գտնել»,-նշեց նախարարը: Հաջորդ չիրականացված ծրագիրը վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանով ապահովելուն: Ծագած խնդիրների պատճառով նախարարությունը արմատապես փոխել է մոտեցումը. «Բնակարանների ձեռքբերումը կիրականացվի բնակարանների գնման վկայագրերով»,-մատնանշեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար  ձեռք բերված բնակարաններ ապրելու համար ոչ պիտանի էր որակել  եւ գործերը ուղարկել դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter