HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը նորից է խախտում հրադադարի ռեժիմը

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եւ այսօր ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու որոշ հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական հատվածներում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: Այս մասին նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter