HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter