HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ոսկու շուկայում բացահայտվել է 300 չգրանցված աշխատող

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը այսօր Կառավարությունում ներկայացրել է  մայրաքաղաքի Մ. Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայում տիրող իրավիճակի շտկման համար ձեռնարկված միջոցառումները: Նա ասել է, որ ընկերությունը համապատասխան պարտավորություններ է ստանձնել, ինչը գրավոր վավերացվել է: Ընկերությունը պարտավորվել է 14 կետից բաղկացած միջոցառումներ իրականացնել, որոնք կբարելավեն աշխատանքային պայմանները եւ կլուծեն մյուս խնդիրները: Վարչապետը խորհուրդ է տվել հրապարակել  ընկերության ստանձնած պարտավորությունները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ելույթ ունենալով, ասաց որ նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի չգրանցված աշխատողների խնդրին:  «Տոնավաճառի օրինակը բերվեց, ասեմ, որ նման օրինակները շատ են եւ պետք է երեւույթն արմատախիլ անենք»,-ասաց Ա.Ալավերդյանը: Նա առաջարկեց գրանցել ապօրինությունները, որպեսզի հարկային մարմինը կարողանա տուգանք կիրառել: Արսեն Համբարձումյանը  նշեց, որ նման տեղեկատվություն նախարարությունն ամսեկան կտրվածքով զեկուցում է պետեկամուտների կոմիտեին. «Այլ խնդիր է`  արդյունավետ դարձնել համագործակցությունը»,-ասաց նախարարը: Ա. Ալավերդյանն էլ իրենց գործունեության հիմնական խնդիրը համարում է այն, որ  նախարարության պատճառով չեն կարողանում ավելի շատ չգրանցված աշխատող հայտնաբերել: Վարչապետն էլ հարցնում է, թե երբ տեսուչները շուկաներ են գնում ուր են նայում. «Ոսկու շուկա կատարած իմ այցելության ժամանակ միանգամից  բացահայտվեց 300 չգրանցված աշխատողների առկայությունը»: Տիգրան Սարգսյանը նշեց, որ աշխատողները չեն խուսափել եւ նույնիսկ լրագրողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք չգրանցված աշխատողներ են. «Տեսուչները ուր են նայում»,-կրկնեց վարչապետը եւ հավելեց, որ ստուգումները ավարտվում են կաշառքով. «Բոլոր ձեռներեցներն ինձ հետ հանդիպման ժամանակ դրա մասին ասում են»: Վարչապետը ասաց, որ առաջին եռամսյակից հետո խնդիրն ավելի մանրամասն կդիտարկեն եւ խորհուրդ տվեց նախարար Արսեն Համբարձումյանին  ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter