HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չերյոմուխա 7»-ին վերաբերող լրացուցիչ ձգաբանական փորձաքննության հանձնարարություն է տրվել

«ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ին  սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակվել է լրացուցիչ ձգաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել ՌԴ ՆԳՆ  փորձաքրեագիտական կենտրոնին»,-տեղեկացնում է դատախազության կայքէջը: Փորձագետներին առաջադրված հարցերը վերաբերում են «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային բալոնների նույնացման հնարավորությանը: Ըստ այդմ՝ քննությունն ակնկալում է կենտրոնից պարզել կա արդյոք մշակված մեթոդիկա եւ հնարավոր է արդյոք գազային բալոնը նույնացնել այն հրացանի հետ, որից  կրակվել է,  2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում մահացած և մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակների և դրանց ուղղորդող պլաստմասսե գլխիկների վրա կա՞ն արդյոք նույնացման համար պիտանի հետքեր: Վերը նշված փորձաքննությունն իրականացնելու համար քննիչի որոշմամբ փորձագետներին է տրամադրվել մահացած և մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակներն ու դրանց ուղղորդող պլաստմասսե գլխիկները՝ 6 փաթեթներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter