HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափառաշրջիկի սպանությունը

Հունվարի 18-ին Էրեբունու թիվ 5 շենքի դիմաց գտնվող գազապաստարանի շեմին հայտնաբերվել է 1961 թ. ծնված Սոս Տաճատյանի դիակը: Հայտնաբերողը` նրա ծանոթներից մեկը, զանգահարել է «շտապօգնություն»: Տեղ հասած բուժաշխատողները արձանագրել են, որ մահը բռնի է եւ դեպքի մասին տեղյակ պահել ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության կայքէջի տվյալներով, դեպքի վայր մեկնած ոստիկանները հարցաքննել են Տաճատյանի ծանոթին: Պարզվե է, որ այդ գազապաստարանում, բացի Սոսից, այսպես ասած` հանգրվանել էր մշտական բնակության վայր չունեցող եւս մեկ քաղաքացի` Արսեն անունով: Արդեն մի քանի ամիս է` միասին էին ապրում: Այդ օրը Արսենը այդպես էլ «տուն» չի եկել, ինչն ավելի կասկածելի է դարձրել նրա մասնակցությունը սպանությանը: Կազմված դիմապատկերի եւ 2 օր տեւած որոնողական աշխատանքների շնորհիվ Արսենը, նույն ինքը` նախկինում Ռուսաստանի Դաշնությունում մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար 8 տարի ազատազրկման դատապարտված Արսեն Ղազարյանը ձերբակալվել է: Ըստ Արսենի` Սոսի հետ ծանոթացել էր մոտ 2 ամիս առաջ`երկաթգծի կայարանում: Երկուսն էլ մշտական բնակության վայր չունեին, եւ Արսենը Սոսին առաջարկել էր բնակվել իր մոտ` գազապաստարանում: Այդ ժամանակվանից միասին էին ապրում` հացի` ավելի շուտ գումար հայթայթում: Հունվարի 17-ին էլ բավական գումար էին ձեռք գցել ու...: Արսեն Ղազարյանի պատմածների ճշմարտացիությունը կպարզի քննությունը: Ղազարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter