HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխոստիկանպետ Գեւորգ Մհերյանի սպանության նոր մանրամասներ

mheryan-gevorgՓոխոստիկանպետ Գեւորգ Մհերյանը գլխին ստացած հրազենային կրակոցից մահացել է իր բնակարանի` Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` վերելակի մոտ: Ամենայն հավանականությամբ, մարդասպանը մենակ չի եղել: Նրան ինչ-որ մեկը զգուշացրել է Գ. Մհերյանի` տուն վերադառնալու եւ շենքի մուտք մտնելու մասին: Սպանությունից կարճ ժամանակ անց դեպքի վայր են մեկնել Գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Ոստիկանապետը: Հարուցվել է քրեական գործ Քր. օրենսգրքի 104 հոդվածով (Սպանություն): Ականատեսներից մեկի վկայությամբ` դեպքի վայրում իրավապահները խուզարկու շան օգնությամբ որոշակի տարածություն են անցել, սակայն որոշ ժամանակ հետո շունը կորցրել է հետքերը: Հետքի աղբյուրի փոխանցմամբ` սպանության վայրում զենք չի հայտնաբերվել: Սա ինչ-որ չափով թույլ է տալիս ենթադրել, որ հանցագործություն կատարողը հնարավոր է` չի եղել վարձու մարդասպան: Բայց սա միայն ենթադրություն է: Հիշեցնենք, որ 1975 թ. ծնված Գեւորգ Մհերյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էր: 2008 թ. հուլիսի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գ. Մհերյանը նշանակվել է փոխոստիկանապետ: Գեւորգ Մհերյանը նախկինում որեւէ սկանդալային պատմության մեջ չի հայտնվել: Ինչպես հայտնի է, ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն զանազան բիզնեսներ, սակայն Մհերյանը դրանց շարքերում չէր: Նա զբաղված էր ոստիկանության համակարգի օրենսդրական բարեփոխումներով, չնայած ոստիկանության Հետքի աղբյուրը տեղեկացնում է, որ նա համակարգում էր նաեւ մի քանի կոռուպցիոն գործերի քննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter