Բերման է ենթարկվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով
Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով, Րաֆֆու փողոցի թիվ 90 շենքի մոտից բերման են ենթարկել 40 տարեկան Արտաշես Ա.-ին:
«Պարզվել է, որ նա 2008-2009 թթ. ընթացքում ղեկավարել է «Ադանա» եւ «Աղավնի» հյուրանոցները, որտեղ 22-ամյա Քնարիկ Թ.-ին ու Տաթեւիկ Ֆ.-ին, 25-ամյա Լիլիթ Ի.-ին, 39-ամյա Կարմեն Ս.-ին եւ 35-ամյա Լուսինե Հ.-ին պարբերաբար տրամադրել է սենյակներ, վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելու համար: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել