Թմրանյութի փոխանցում դատապարտյալին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ծառայությունում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ հիմնարկի արդեն նախկին աշխատակցի կողմից անթույլատրելի հարաբերություն է հաստատվել դատապարտյալներից մեկի հետ, որի արդյունքում հնարավոր է, որ արգելված իրեր են փոխանցվել դատապարտյալին, այդ թվում եւ թմրանյութ: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության ՔԿՎ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Նշյալ քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասի դատապարտյալ Դանիել Վարդանյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է երկու փաթեթ` կասկածելի պարունակությամբ, որից մեկը` թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված գլանաձև ապակյա տարա` լցված թափանցիկ, սուր հոտով անհայտ հեղուկով, մոտ 50 մգ ծավալով: Հաջորդը` սպիտակ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, անկյան մասում հալեցված անկանոն փաթեթ` սև գույն ունեցող, յուրահատուկ սուր հոտով միատարր 16,1 գրամ զանգված:
Դատապարտյալը հայտնել է, որ նշված նյութերն ու առարկաները պարունակում են թմրանյութ, որոնք նույն օրն իրեն է փոխանցել քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ Զավեն Հարությունյանը:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել