ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ընդլայնված նիստ
Այսօր Մոսկվայում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ, որին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բազդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Արտգործնախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի գործող նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած նիստին քննարկվել են 2008թ. դեկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես` արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Կազմակերպության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցերին։
Կայացած նիստի արդյունքների ամփոփումից հետո նախարար Նալբանդյանը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների անունից նիստի արդյունքները ներկայացրել է ԶԼՄ ներկայացուցիչներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել