HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն ապահովելու է պետական մարմինների տեղեկատվության անվտանգությունը

Այս տարի Ազգային անվտանգության ծառայության համար գերակա խնդիր է հանդիսանալու տեղեկատվական անվտանգության ապահովման համար անցկացվող միջոցառումները օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում: Այդ մասին այսօր Կառավարությունում ասաց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Համակարգը, որը ստեղծվելու է ծառայության կողմից,  պատնեշ է լինելու արտաքին ինտերնետ միջազգային ցանցի եւ ներքին պետական մարմինների ցանցի միջեւ եւ ապահովելու է  վերջինիս պաշտպանությունը տեղեկատվության հափշտակումից, միջազգային սպառնալիքից, տեղեկատվության ոչնչացումից: Ինչպես Գ. Հակոբյանն է նշում, ամենահամեստ հաշվարկներով ծախսերը կգերազանցեն 8 մլն ռուսական ռուբլին. «Հաշվի առնելով ճգնաժամը, մենք գումար չենք պահանջում Կառավարությունից, մեր ներքին գումարների հաշվին ծախսերը կկատարենք»,-հավելեց տնօրենը: Գորիկ Հակոբյանը ներկայացրեց 2008թ հաշվետվությունը: 2008թ ընթացքում ԱԱԾ-ի կողմից մաքսանենգության գործերով կալանք է դրվել 90 մլն 704 հազ դրամի նյութական արժեքների, 102 հազ եվրո եւ 820 հազ ԱՄՆ դոլար գումարի վրա, այդ գործերը ուղարկվել են դատարան` դրանց բռնագրավման  համար, քննված գործերով եւ մերժված նյութերով վերականգնվել է 523 մլն դրամի նյութական վնաս: ԱԱԾ-ին բյուջեով հատկացվել էր 2 մլրդ 31 մլն դրամ գումար կապիտալ շինարարություն, կապիտալ վերանորոգում եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով. սահմանապահ զորքերում իրականացրել են 1 մլրդ 664 մլն դրամի կապիտալ վերանորոգման եւ շինարարության աշխատանքներ, շահագործման են հանձնվել հայ-վրացական սահմանի 35 կմ հատվածը, վերանորոգվել եւ հանձնվել են սպառազինության պահեստներ, իրականացվել են սպայական բնակարանների եւ զորանոցների վերանորոգման աշխատանքներ: ԱԱԾ-ի համար 2008թ գերակա խնդիրն էր իրականացնել ՀՀ համար հատուկ նշանակության եւ պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանության մակարդակի փորձարարական ուսումնասիրություն եւ թերություններ հայտնաբերելու դեպքում մշակել վերացման առաջադրանքներ, տարվա ընթացքում կատարվել են համապատասխան քայլեր եւ պարբերաբար ներկայացվել Կառավարություն: Ընդունվել են կառավարության որոշումները կապված ոլորտի հետ, մեկն էլ ներկայացվել են Ազգային ժողով: Ծառայությունը քաղաքացիներից ստացել է 896 դիմում, որոնք ընթացք են ստացել: Ծառայությունը շարունակել  է համագործակցությունն օտարերկրյա համապատասխան ծառայությունների հետ: Վարչապետն ասաց, որ իր ունեցած հարցերը ԱԱԾ տնօրենի հետ  կքննարկի փակ նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter